Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԹԻՎ ԵԿԴ/0134/02/17 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

06.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս

«Ինժեներ Լիգա» ՓԲԸ-ին
(ք.Երևան, Տերյան 105)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.08.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պատասխանող, հակընդդեմ հայցով հայցվոր «Հորիզոն-95» ՍՊԸ-ի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի 02.05.2023 թվականի վճռի դեմ թիվ ԵԿԴ/0134/04/17 քաղաքացիական գործով ըստ հայցի «Ինժեներ Լիգա» ՓԲԸ-ի ընդդեմ «Հորիզոն 95» ՍՊԸ-ի` «Ինժեներ Լիգա» ՓԲԸ-ի անշարժ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից վերադարձնելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի «Հորիզոն 95» ՍՊԸ-ի ընդդեմ «Ինժեներ Լիգա» ՓԲԸ-ի՝ պայմանագրով սահմանված պարտավորությունը կատարելուն հարկադրելու պահանջի մասին:
Գործով հայցվոր «Ինժեներ Լիգա» ՓԲԸ-ի վերջին հայտնի գտնվելու վայրը` ք.Երևան, Տերյան 105 հասցեն է, սակայն փաստացի գտնվելու վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):



Դատավորի օգնական Ս.Հակոբյան


Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`