Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/18460/02/20 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

13.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԵԴ/18460/02/20


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի
դեպոնացման մասին ծանուցում


Երրորդ անձ՝ Սամվել Մելիքյանին
/ՀՀ Լոռու մարզ, ք․ Ստեփանավան, Վիրահայոց փողոց, 7 շենք, 1 բն․/


Թիվ ԵԴ/18460/02/20 քաղաքացիական գործով, ըստ հայցի` Սամվել Դալիկի Մելիքյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի ընդդեմ «Արցախբանկ» ՓԲ ընկերության, երրորդ անձինք՝ Սամվել Դալիկի Մելիքյան, «ՄՍ-Շինարարներ» ԲԲ ընկերություն՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, Սամվել Դալիկի Մելիքյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի ներկայացուցչի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Վերաքննիչ բողոքը ՀՀ քաղաքացիական դատարանի /նախագահությամբ դատավոր Լ. Գրիգորյան, դատավորներ Մ․ Հարթենյան, Ս․ Սահակյան/ 18.08.2023 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Սույնով դուք տեղեկացվում եք, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով:



Դատավորի օգնական՝ Ա. Խուդինյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 494811 /328/

Էլ. փոստ`