Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԿԴ/7102/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

Մնացական Ռազմիկի Կարապետյանին
/Նաիրիի շրջան, ք.Եղվարդ, Խանջյան 12/

Քաղաքացիական գործ՝ ԿԴ/7102/02/22


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.07.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել «ՆիգՌուբշին» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր Վարդանյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԿԴ/7102/02/22 քաղաքացիական գործով /ըստ հայցի «ՆիգՌուբշին» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր Վարդանյանի ընդդեմ Գեղամ Սլավիկի Կարապետյանի, Մնացական Ռազմիկի Կարապետյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ՀՀ ՊԵԿ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին/ 12.12.2022 թվականի վճռի դեմ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ «Նաիրի շրջան, ք.Եղվարդ,Խանջյան 12» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «Տեղափոխված» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (330):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` 010-49-48-11, 330

Էլ. փոստ`