Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԵԴ/50744/02/21 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

24.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Քնարիկ Ժամկոչյանին
(ք.Երևան, Վրացական փողոց, 9 շենք, բն. 20)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պատասխանող «Արդշինբանկ» ՓԲԸ-ի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի 02.03.2023 թվականի վճռի դեմ թիվ ԵԴ/50744/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Միշա Ժամկոչյանի ընդդեմ Գագիկ Անտոնյանի, Քնարիկ Ժամկոչյանի, Ամալյա Խրիմյանի, Գագիկ Խաչատրյանի, Սիրանուշ Հովհաննիսյանի, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի, երրորդ անձ՝ ՀՀ հարկադիր կատարման ծառայության՝ գույքն արգելանքից հանելու պահանջի մասին:
Գործով պատասխանող Քնարիկ Ժամկոչյանի վերջին հայտնի բնակության վայրը` ք.Երևան, Վրացական փողոց, 9 շենք, բն. 20 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):



Դատավորի օգնական Ս.Հակոբյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`