Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/9778/02/23 քաղաքացիական գործով

18.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Կարինե Գրիշայի Գալստյան
ՀՀ, ք. Երևան, Սունդուկյան փող., 90շ., բն. 50



ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.11.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվորի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/9778/02/23 քաղաքացիական գործով / ըստ հայցի Դոնարա Ռուբենի Շահնազարյանի ընդդեմ «Յունիբանկ» ԲԲ ընկերության, երրորդ անձ՝ Սուսաննա Դալլաքյանի, Կարինե Գրիշայի Գալստյանի և Տիգրան Գրիշայի Գալստյանի՝ «Յունիբանկ» ԲԲ ընկերության, Դոնարա Շահնազարյանի, Տիգրան Գալստյանի և Կարինե Գալստյանի միջև 03.04.2008 թվականին կնքված թիվ 347/Վ հիփոթեքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության գրավի իրավունքը՝ ք. Երևան, Արաբկիր, Սունդուկյան փողոց 90 շենք 50 հասցեի բնակարանի նկատմամբ դադարեցնելու պահանջի մասին/:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ « ՀՀ, ք. Երևան, Սունդուկյան փող., 90շ., բն. 50» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «չի պահանջել» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը 27.11.2023 թվականին ընդունվել է վարույթ, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (333):

Դատավորի օգնական Է. Հակոբյան

Հասցե` Գարեգին Նժդեհի փողոց 23

Հեռ..` 313

Էլ. փոստ`