Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԹԻՎ ԱՐԱԴ/3520/02/21 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

27.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Մարիա Ազգուլյանին
(ք. .Երևան, Խորենացու 2-րդ նրբ., տուն 36)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.12.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պատասխանող, հակընդդեմ հայցով հայցվոր Հարություն Մանուչարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի 04.10.2023 թվականի վճռի դեմ թիվ ԱՐԱԴ/3520/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Մարիա Ազգուլյանի ընդդեմ Հարություն Մանուչարյանի՝ ամուսնական կյանքի ընթացքում համատեղ, այն է՝ 15.05.2009թ. առուվաճառքի պայմանագրի հիման վրա ձեռք բերված ՀՀ Արագածոտն մարզ, Աշտարակ համայնք 0,11 հա գյուղնշանակության կադաստրային ծածկագիր 02-001-0639-0018 և 08.06.2012 թվականի առուվաճառքի պայմանագրի հիման վրա ձեռք բերված 0,05498 հա գյուղնշանակության կադաստրային ծածկագիրը 02-001-0639-0024 հողամասերի նկատմամբ իր համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու և ընդհանուր գույքերից իր մասնաբաժինն առանձնացնելու սկզբնական, և Հարություն Մանուչարյանի ընդդեմ Մարիա Ազգուլյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի կես մասերի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու հակընդդեմ պահանջների մասին:
Գործով հայցվոր, հակընդդեմ հայցով պատասխանող Մարիա Ազգուլյանի վերջին հայտնի բնակության վայրը` ք.Երևան, Խորենացու 2-րդ նրբ., տուն 36 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):



Դատավորի օգնական Ս.Հակոբյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`