Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/19948/02/22 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

09.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Թիվ ԵԴ/19948/02/22 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում


Պատասխանող՝ «Էյ Ընդ Էյ Ֆուդ» ՍՊ-ին
Հասցե՝ ք. Երևան, Նոր Նորք, Թոթովենցի փ., 2/9

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետև՝ Վերաքննիչ դատարան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/19948/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ պաշտպանության նախարարության ընդդեմ «Էյ Ընդ Էյ Ֆուդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «ՄՍ և Ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 13․07․2023 թվականի վճռի դեմ «ՄՍ և Ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անունից ներկայացված վերաքննիչ բողոքը:
Վերաքննիչ դատարանի (նախագահությամբ՝ դատավոր Իվան Բաղմանյանի) 08․12․2023 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Տեղեկացնում ենք, որ վերաքննիչ բողոքի դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում Հասցե՝ 0026, Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. +(374)-10-49-48-11 (ներքին՝ 341), որոնց կարող եք ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:

Ի գիտություն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` սկսած վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը:
Վերաքննիչ բողոքի պատասխանն ուղարկվում է կամ առձեռն հանձնվում է վերաքննիչ դատարան և գործին մասնակցող անձանց: Վերաքննիչ բողոքի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Վերաքննիչ բողոքի պատասխանում նշվում են` 1) վերաքննիչ դատարանի անվանումը. 2) պատասխանը ներկայացրած անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները). 3) դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվել է վերաքննիչ բողոքը, գործի համարը և դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը. 4) վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ դիրքորոշումը և դրա հիմնավորումները։
Ներկայացված պատասխանին կցվում են պատասխանի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու կամ առձեռն հանձնելու ապացույցները։
Վերաքննիչ բողոքի պատասխանն ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե այն առկա չէ դատական գործում:
Վերաքննիչ բողոքի պատասխան չներկայացնելը չի կարող գնահատվել որպես վերաքննիչ բողոքում նշված փաստարկների հետ համաձայնություն:

Դատավորի օգնական Ի․ Աղաջանյան

Հասցե` ք. Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +(374)-10-494811 (ներքին՝ 341)

Էլ. փոստ`