Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/23672/02/21 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

09.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Թիվ ԵԴ/23672/02/21 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում


Պատասխանող՝ Անդրանիկ Հարությունի Առաքելյանին
Հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Ս. Մատնիշյան փողոց, 67

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետև՝ Վերաքննիչ դատարան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/23672/02/21 ըստ հայցի <<Կամուրջ>> ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետրական ընկերության (այսուհետ՝ նաև Ընկերություն) ընդդեմ Անդրանիկ Հարությունի Առաքելյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 19․01․2022 թվականի վճռի դեմ <<Կամուրջ>> ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետրական ընկերության անունից բերված վերաքննիչ բողոքը:
Վերաքննիչ դատարանի (նախագահությամբ՝ դատավոր Իվան Բաղմանյանի) 22․12․2023 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Տեղեկացնում ենք, որ վերաքննիչ բողոքի դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում Հասցե՝ 0026, Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. +(374)-10-49-48-11 (ներքին՝ 341), որոնց կարող եք ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:

Ի գիտություն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` սկսած վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը:
Վերաքննիչ բողոքի պատասխանն ուղարկվում է կամ առձեռն հանձնվում է վերաքննիչ դատարան և գործին մասնակցող անձանց: Վերաքննիչ բողոքի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Վերաքննիչ բողոքի պատասխանում նշվում են` 1) վերաքննիչ դատարանի անվանումը. 2) պատասխանը ներկայացրած անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները). 3) դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվել է վերաքննիչ բողոքը, գործի համարը և դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը. 4) վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ դիրքորոշումը և դրա հիմնավորումները։
Ներկայացված պատասխանին կցվում են պատասխանի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու կամ առձեռն հանձնելու ապացույցները։
Վերաքննիչ բողոքի պատասխանն ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե այն առկա չէ դատական գործում:
Վերաքննիչ բողոքի պատասխան չներկայացնելը չի կարող գնահատվել որպես վերաքննիչ բողոքում նշված փաստարկների հետ համաձայնություն:

Դատավորի օգնական Ի․ Աղաջանյան

Հասցե` ք. Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +(374)-10-494811 (ներքին՝ 341)

Էլ. փոստ`