Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԹԻՎ ՍնԴ/0077/02/22 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

09.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Նոնա Սարգսյանին
(ք.Երևան, Կոմիտասի պող., 52 շենք, բն. 58)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.12.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվոր Նոնա Սարգսյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի 23.10.2023 թվականի որոշման դեմ թիվ ՍնԴ/0077/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի Նոնա Սարգսյանի ընդդեմ «Կոմս Արտի» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի, Միքայել Խչեյանի, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Գործով հայցվոր Նոնա Սարգսյանի վերջին հայտնի բնակության վայրը` ք.Երևան, Կոմիտասի պող., 52 շենք, բն. 58 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):



Դատավորի օգնական Ս.Հակոբյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`