Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/62526/02/22 քաղաքացիական գործով

15.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդվածի 6-րդ կետ


Արման Ռուդիկի Գրիգորյան
/ք. Երևան, Հյուսիսային պողոտա, 5 շ., 116 բն./


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.12.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պատասխանողի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/62526/02/22 քաղաքացիական գործով / ըստ հայցի Դիանա Ալեքսանդրի Վարդանյանի ընդդեմ Արման Ռուդիկի Գրիգորյանի` համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի/երի/ բաժանման, բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը հատուցմամբ դադարեցնելու, իսկ դրա անհնարինության և/կամ աննպատակահարմարության և/կամ անհամաձայնության դեպքում գույքը/երը/ հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաժանելու պահանջի մասին /:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ « ք. Երևան, Հյուսիսային պողոտա, 5 շ., 116 բն » հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «չի պահանջել» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը 27.12.2023 թվականին ընդունվել է վարույթ,դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 19.01.2024թվականը. դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (333):

Դատավորի օգնական Է. Հակոբյան

Հասցե` Գարեգին Նժդեհի փողոց 23

Հեռ..` 313

Էլ. փոստ`