Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/3609/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

№ ԴԴԱ -2 _____________

,___ե ___________ 2023թ.



Բողոք բերած անձ՝ Ջուլիետտա Կարենի Նիկողոսյանին
(ք. Երևան, Աղբյուր Սերոբի փ., 5 շ., բն. 59/1)


Քաղաքացիական գործի համարը` ԵԴ/27757/02/22:

Կողմերը և պահանջը՝ ըստ հայցի ,Ռոսգոսստրախ-Արմենիաե ԱՓԲԸ-ի ընդդեմ Ջուլիետտա Կարենի Նիկողոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, 15.02.2023թ. վճռի դեմ:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` վերաքննիչ բողոքը վերադարձվել է (հիմք` 15.12.2023թ. որոշումը):


Ի գիտություն՝ Բողոքը համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացնելու օրը, եթե վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո դրանում եղած սխալները վերացվել են, ինչպես նաև վճիռը ստանալուց հետո վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում (ըստ սահմանված կարգի) կրկին վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում (հիմք՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մաս)։



Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ



Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/27757/02/22



Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



15.12.2023թ. ք.Երևան



Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան), նախագահությամբ դատավոր Ս. Սահակյանի, քննության առնելով թիվ ԵԴ/27757/02/22 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև` Դատարան)՝ 15.02.2023թ. վճռի դեմ պատասխանող Ջուլիետտա Նիկողոսյանի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը,



Պ Ա Ր Զ Ե Ց



Դատարանը (նախագահությամբ դատավոր Դ. Մխեյանի), քննության առնելով թիվ ԵԴ/27757/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի ,Ռոսգոսստրախ-Արմենիաե ԱՓԲ ընկերության ընդդեմ Ջուլիետտա Նիկողոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, 15.02.2023թ. վճռով հայցը բավարարել է:

Վճիռը դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել է 22.07.2023թ.:

Վերոնշյալ վճռի դեմ պատասխանող Ջուլիետտա Նիկողոսյանը 28.06.2023թ. վերաքննիչ բողոք է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայր, իսկ Վերաքննիչ դատարանում վերաքննիչ բողոք չի ստացվել:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրի պատասխանատու Ա. Հարությունյանի 30.11.2023թ. թիվ ԴԴԱ-8.2 132331/23 գրությանը կից Վերաքննիչ դատարան է ուղարկվել պատասխանող Ջուլիետտա Նիկողոսյանի վերաքննիչ բողոքը և կից փաստաթղթերը, որոնք Վերաքննիչ դատարանում ստացվել են 04.12.2023թ.:

Քաղաքացիական գործը Վերաքննիչ դատարանում ստացվել է 10.11.2023թ., դատավորին է հանձնվել 06.12.2023թ.:

Բողոք բերած անձը միջնորդել է Վերաքննիչ դատարանին վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարել՝ վերականգնելով այն, և ի հիմնավորումն ներկայացված միջնորդության՝ նշել է, որ դատական ակտի մասին տեղեկացել է 07.06.2023թ., այնինչ, ինչպես վերը նշվեց, պատասխանող Ջուլիետտա Նիկողոսյանի 28.06.2023թ. վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանում ստացվել է 04.12.2023թ., իսկ այդ բողոքը միջնորդություն չի պարունակում 28.06.2023թ.-ից մինչև 04.12.2023թ. բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին:



Ուսումնասիրելով վերաքննիչ բողոքը, դրան կցված փաստաթղթերը և քաղաքացիական գործի նյութերը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերը բացակայում են, միաժամանակ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին:

Տվյալ դեպքում 15.02.2023թ. վճիռը դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել է 22.07.2023թ. (հիմք՝ ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային՝ www.court.am կայք, ,դատական գործերե բաժին, ,տեղեկատվություն դատական գործերի ընթացքի վերաբերյալե ենթաբաժին), վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանում ստացվել է 04.12.2023թ.` օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, և ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ վերաքննիչ բողոքը միջնորդություն չի պարունակում Վերաքննիչ դատարան բողոքը ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին:

Այսինքն, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքը չի պարունակում 28.06.2023թ.-ից մինչև 04.12.2023թ. Վերաքննիչ դատարան բողոքը ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, ինչպիսի պարագայում միայն հնարավոր կլինի քննության առնել բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունն ամբողջ ծավալով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում է օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, (…)։

,Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են գնահատման ենթակա գույքի արժեքի կամ սույն օրենքով սահմանված բազային տուրքի նկատմամբ, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի ,ժեե պարբերությամբ սահմանված՝ պետական տուրքի գանձման օբյեկտի: Բազային տուրքի չափ է սահմանվում 1000 դրամը:

,Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետի ,աե կետի համաձայն` առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրք գանձվում է դրամական պահանջի գործերով վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 4 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, ապա հայցագնի 4 տոկոսի չափով, սակայն բոլոր դեպքերում ոչ պակաս բազային տուրքի 15-ապատիկից և ոչ ավելի բազային տուրքի 15000-ապատիկից: Տվյալ դեպքում վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի չափը կազմում է 234500 ՀՀ դրամ, ուստի վերաքննիչ բողոքի համար պետական տուրք պետք է վճարվեր նվազագույնը 15000 ՀՀ դրամ, այնինչ՝ վճարվել է 7100 ՀՀ դրամ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում է ... վերաքննիչ բողոքի էլեկտրոնային կրիչը։ Տվյալ դեպքում, ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կանոնի՝ վերաքննիչ բողոքին կցված չէ վերաքննիչ բողոքի էլեկտրոնային կրիչը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում (…) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ, 371-րդ, 382-րդ հոդվածներով՝ Վերաքննիչ դատարանը



Ո Ր Ո Շ Ե Ց



1. Թիվ ԵԴ/27757/02/22 քաղաքացիական գործով Դատարանի 15.02.2023թ. վճռի դեմ պատասխանող Ջուլիետտա Նիկողոսյանի վերաքննիչ բողոքը վերադարձնել:

Բողոքում թույլ տված խախտումները վերացնելու և որոշումն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է Վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը:

Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ Վճռաբեկ դատարան՝ այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում:





ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 494811 337

Էլ. փոստ`