Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/2771/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Պատասխանող՝ Կարեն Հունանյանին
(ք. Երևան, Շենգավիթ, Չեխովի փողոց, շենք 28, բն. 10)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 17.08.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/2771/02/23 դատական գործով, ըստ հայցի «Յունիվերսալ կրեդիտ ՈՒՎԿ» ՍՊ ընկերության ընդդեմ Կարեն Հունանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից 26.05.2023 թվականին կայացված վճռի դեմ «Յունիվերսալ կրեդիտ ՈՒՎԿ» ՍՊ ընկերության ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Վերաքննիչ դատարանը 15.01.2024 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին, Դատական ակտի հրապարակման ժամանակ է նշվել 26.01.2024 թվականը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ տեղեկացվում է, որ Վերաքննիչ դատարանի 15.01.2024 թվականի որոշումն ուղարկվել է պատասխանող Կարեն Հունանյանին, ինչպես նաև հիշյալ որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` 010-49-48-11/311

Էլ. փոստ`