Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/29974/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս +37410 494811 337

18.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

№ ԴԴԱ-2 - _____________

,___ե ___________ 2023թ.

Բի Էս Բի ՍՊԸ
(ՀՀ Արարատի մ․, ք․ Արարատ, Սևանի 6-րդ փ․, տուն 5/3)


Բի Էս Բի ՍՊԸ
(ք. Երևան, Պարոնյան 1 շենք, բն. 35)


Քաղաքացիական գործի համարը` ԵԴ/29974/02/20:

Կողմերը և պահանջը՝ ըստ հայցի թիվ ՍՆԴ/1722/04/19 սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի ընդդեմ ,Բի Էս Բիե ՍՊԸ-ի, ,Ֆերաե ՍՊԸ-ի՝ գործարքն անվավեր ճանաչելու և գույքը հետ վերադարձնելու պահանջների մասին, 14․06.2023թ. վճռի դեմ:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ (հիմք` 05.12.2023 թվականի որոշումը):


Ի գիտություն` Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` վճռի դեմ ներկայացված բողոքով` վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ):



Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:


Առդիր՝ որոշումը` 2 էջից:



Դատավորի օգնական՝ Լ. Սաֆարյան



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/29974/02/20


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05.12.2023թ. ք.Երևան



Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը
(այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան), հետևյալ կազմով՝

նախագահող դատավոր Ս. Սահակյան,

դատավոր Մ. Հարթենյան,

դատավոր Լ. Գրիգորյան,



քննության առնելով թիվ ԵԴ/29974/02/20 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև` Դատարան)՝ 14.06.2023թ. վճռի դեմ թիվ ՍնԴ/1722/04/19 սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը,



Պ Ա Ր Զ Ե Ց



Դատարանը (նախագահությամբ դատավոր Ա. Գաբրիելյանի), քննության առնելով թիվ ԵԴ/29974/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի ՍնԴ/1722/04/19 սնանկության գործով պարտապան ,Բի Էս Բիե ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի ընդդեմ ,Բի Էս Բիե ՍՊԸ-ի և ,Ֆերաե ՍՊԸ-ի՝ գործարքն անվավեր ճանաչելու և գույքը հետ վերադարձնելու պահանջների մասին, 14.06.2023թ. վճռով հայցը մերժել է:

Վճիռը դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել է 04.09.2023թ.:

Վերոնշյալ վճռի դեմ թիվ ՍնԴ/1722/04/19 սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի 04.10.2023թ. ներկայացրած վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 27.10.2023թ. որոշմամբ վերադարձվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով՝ նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կանոնի խախտման պատճառաբանությամբ: Բողոք ներկայացրած անձի ներկայացուցիչը նշված որոշումը ստացել է 09.11.2023թ.:

10.11.2023թ. վերաքննիչ բողոքը ներկայացվել է կրկին (հանձնվել է փոստային կապի օպերատորին), դատական կազմին է հանձնվել 14.11.2023թ.:

Վերաքննիչ դատարանը փաստում է, որ բողոք ներկայացրած անձը վերացրել է բողոքում թույլ տրված խախտումը:

Ուսումնասիրելով վերաքննիչ բողոքը և դրան կցված փաստաթղթերը՝ Վերաքննիչ դատարանը եզրակացնում է, որ բողոքի ընդունումը մերժելու հիմքեր առկա չեն, հետևաբար վերաքննիչ բողոքը ենթակա է վարույթ ընդունելու:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ, 382-րդ հոդվածներով՝ Վերաքննիչ դատարանը



Ո Ր Ո Շ Ե Ց



1. Թիվ ԵԴ/29974/02/20 քաղաքացիական գործով Դատարանի 14.06.2023թ. վճռի դեմ թիվ ՍնԴ/1722/04/19 սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ:



Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:





ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ

Ս. ՍԱՀԱԿՅԱՆ Մ. ՀԱՐԹԵՆՅԱՆ Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 494811 337

Էլ. փոստ`