Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՐԴ/5892/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս +37410 494811 337

05.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ


ՀՀ, ք.Երևան, 0026, Գ.Նժդեհի 23, հեռ. (+ 37410) 49-48-11 (337), qagh-veraqnnich@court.am


№ ԴԴԱ -2 _____________
«___» ___________ 2024թ.

Բողոք բերող` Խանմ Հովհաննեսի Հովհաննիսյանին
(ՀՀ, Արմավիրի մ., ք. Արմավիր, Մ. Մկրտչյան փ., տուն 3)


Քաղաքացիական գործի համարը` ԱՐԴ/5892/02/23:
Կողմերը և պահանջը` ըստ հայցի «Գուդկրեդիտ» լուծարվող ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Խանմ Հովհաննեսի Հովհաննիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, 01.11.2023թ. վճռի դեմ:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` վերաքննիչ բողոքը վերադարձվել է (հիմք` 15.01.2024 թվականի որոշումը):

Ի գիտություն՝ Բողոքը համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացնելու օրը, եթե վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո դրանում եղած սխալները վերացվել են, ինչպես նաև վճիռը ստանալուց հետո վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում (ըստ սահմանված կարգի) կրկին վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում (հիմք՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մաս)։

Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:


Առդիր՝ որոշումը՝ 4 թերթից, փոստային անդորրագրերը, վերաքննիչ բողոքը, կից փաստաթղթերը` «8» թերթից։


Դատավորի օգնական՝ Լ. Սաֆարյան









ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ ԱՐԴ/5892/02/23

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15.01.2024թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ նախագահությամբ դատավոր Ս. Սահակյանի, քննության առնելով թիվ ԱՐԴ/5892/02/23 քաղաքացիական գործով ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) 01.11.2023թ. վճռի դեմ պատասխանող Խանմ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանը (նախագահությամբ դատավոր Ն. Գրիգորյանի), քննության առնելով թիվ ԱՐԴ/5892/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի «Գուդկրեդիտ» Լուծարվող ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Խանմ Հովհաննիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, 01.11.2023թ. վճռով հայցը բավարարել է:
Վճիռը դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել է 02.11.2023թ.:
Վերոնշյալ վճռի դեմ պատասխանող Խանմ Հովհաննիսյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ 14.12.2023թ. այն հանձնելով փոստային կապի օպերատորին:
Վերաքննիչ դատարանում գործը ստացվել է 03.01.2024թ., դատավորին է հանձնվել 04.01.2024թ.։

Բողոք բերած անձը միջնորդել է Վերաքննիչ դատարանին վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարել, և ի հիմնավորումն ներկայացված միջնորդության՝ նշել է, որ դատական ակտը ստացել է 22.11.2023 թ.:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հեռակա և արագացված դատաքննության կիրառմամբ, ինչպես նաև պարզեցված վարույթի կարգով կայացված գործի վարույթը կարճելու մասին որոշման կամ վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակելու օրվանից տասնհինգօրյա ժամկետում։
Նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի` եզրափակիչ (…) դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Նույն օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:
Նույն օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:
Տվյալ դեպքում 01.11.2023թ. կայացված վճիռը դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել է 02.11.2023թ. (հիմք՝ ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային՝ www.court.am կայք, «դատական գործեր» բաժին, «տեղեկատվություն դատական գործերի ընթացքի վերաբերյալ» ենթաբաժին), վճիռը փոստային ծառայությանը հանձնելու վերաբերյալ ապացույց գործում առկա չէ, իսկ գործում առկա «Հայփոստ» համակարգից կատարված արտատպվածքի համաձայն բողոք բերած անձը վճիռը ստացել է 24.11.2023թ., վերաքննիչ բողոք է ներկայացրել 14.12.2023թ., հետևաբար Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետի հարգելիության հարցի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումը (տե՛ս Անուշ Մարտիրոսյանն ընդդեմ ՀՀ Մշակույթի նախարարության թիվ ԵԴ/22262/02/18 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 04.12.2019 թվականի որոշումը), եզրահանգում է, որ մինչ դատական ակտը ստանալու օրը վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետի բաց թողնելու պատճառները պետք է ճանաչել հարգելի և վերականգնել, ուստի համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի՝ վերաքննիչ բողոք բերած անձի անունից ներկայացված միջնորդությունը՝ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, ենթակա է բավարարման:

Ուսումնասիրելով վերաքննիչ բողոքը, դրան կցված փաստաթղթերը և քաղաքացիական գործի նյութերը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերը բացակայում են, միաժամանակ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
Նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում է ... վերաքննիչ բողոքի էլեկտրոնային կրիչը։
Տվյալ դեպքում, ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կանոնի՝ վերաքննիչ բողոքին կցված չէ վերաքննիչ բողոքի էլեկտրոնային կրիչը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` բողոք բերող անձի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որը մերժվել է:
Տվյալ դեպքում բողոք բերած անձը միջնորդել է Վերաքննիչ դատարանին վերաքննիչ բողոքը վարույթ ընդունել առանց պետական տուրքի գումարի վճարման, քանի որ չի աշխատում, թոշակառու չէ, որևէ թոշակ կամ նպաստ չի ստանում, գտնվում է նյութական ծանր վիճակում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար:
Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողները պարտավոր են ներկայացնել պետական տուրքի վճարման գծով իրեն վերապահված արտոնությունները հաստատող փաստաթղթերը:
Նույն օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:
Վերոհիշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ սույն գործով պետական տուրքի վճարման արտոնություն հայցվորի համար կարող է սահմանվել` հաշվի առնելով նրա գույքային դրությունը, ընդ որում, հայցվորը պարտավոր է ներկայացնել այդ արտոնությունը հաստատող փաստաթղթեր, որոնք վերաբերում են իր գույքային դրությանը:
Տվյալ դեպքում բողոքաբերը չի ներկայացրել պետական տուրքի արտոնություն սահմանելու միջնորդությունը հիմնավորող որևէ ապացույց, որով հնարավոր կլիներ հաստատված համարել բողոքաբերի ոչ բարվոք գույքային դրությունը, բացի այդ չի նշվել նաև ակնկալվող արտոնության տեսակը, ուստի Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով տասնհինգօրյա ժամկետում (...) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ, 371-րդ, 382-րդ հոդվածով՝ Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Բողոք բերած անձի միջնորդությունը՝ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, բավարարել, վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնել:
2. Բողոք բերած անձի կողմից ներկայացված միջնորդությունը` պետական տուրքի վճարման արտոնություն սահմանելու վերաբերյալ, մերժել:
3. Թիվ ԱՐԴ/5892/02/23 քաղաքացիական գործով Դատարանի 01.11.2023թ. վճռի դեմ պատասխանող Խանմ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը վերադարձնել:

Բողոքում թույլ տված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացվելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ Վճռաբեկ դատարան՝ այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ


Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 494811 337

Էլ. փոստ`