Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դատական ծանուցագիր Վերաքննիչ քաքաղաքացիական դատարանի հրապարակային ծանուցում դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

05.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


Արմեն Սուքիասյանին
/ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, Շահումյան շ.57, բն.15 /


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)


ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.01.2024 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԱՎԴ1/0888/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (ներկայումս՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ) ընդդեմ Գոհարիկ Հակոբյանի, երրորդ անձ՝ Արմեն Սուքիասյանի՝ անշարժ գույքի բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, ՀՀ, Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 12.09.2023 թվականի վճռի դեմ երրորդ անձ՝ Արմեն Սուքիասյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:
Արմեն Սուքիասյանի հասցեն ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, Շահումյան շ.57, բն.15 հասցեն է, սակայն փաստացի գտնվելու վայրն անհայտ է:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (321):

Դատավորի օգնական` Ն.Պապոյան

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 374 10 4948 11 321

Էլ. փոստ`