Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՐԱԴ/2261/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0026, ք. Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 494811-360, qagh-veraqnnich@judiciary.am, www.court.am

ԴԴ Ա-2-Ե ________________
« » սեպտեմբերի 2023թ.

Մխիթար Սարգսյանին
/ՌԴ, Մոսկվայի մարզ, ք․ Միտիշչի, Տրուդովոյ փողոց, 40 տուն/

Քաղաքացիական գործի համարը` ԱՐԱԴ/2261/02/18
Կողմերը և պահանջը` ըստ հայցի Աննա Պողոսյանի ընդդեմ Գևորգ Սարգսյանի, Մխիթար Սարգսյանի, Ալվարդ Սաֆարյանի, երրորդ անձինք Անուշ Պողոսյանի և Մարինե Պողոսյանի` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, այդ հիմքով տան և տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, ու ըստ հակընդդեմ հայցի Գևորգ Սարգսյանի ընդդեմ Աննա Պողոսյանի` ժառանգությունն ընդունելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին (հիմք` 22.09.2023 թվականի որոշումը):

Ի գիտություն` Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` վերաքննիչ բողոքի պատճենը ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքի վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուն հաջորդող 15-րդ օրը (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ):

Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:

Առդիր` որոշումը՝ 2 թերթ:

Հասցե` ք․ Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` +374 10 49 48 11 360

Էլ. փոստ`