Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/14157/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

07.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Բողոք բերած անձ՝ (հայցվոր) Գեղեցիկ Ալեքսանյանին
(ք. Երևան, Նաիրի Զարյան 74ա, բն. 158)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 08.12.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/14157/02/23 դատական գործով, ըստ հայցի Գեղեցիկ Ալեքսանյանի ընդդեմ Վահե Բաբաջանյանի՝ վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելու և վիրավորանքի համար գումար բռնագանձելու պահանջների մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից 30.10.2023 թվականին կայացված վճռի դեմ Գեղեցիկ Ալեքսանյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Գեղեցիկ Ալեքսանյանին վերաքննիչ բողոքում նշված՝ ք. Երևան, Նաիրի Զարյան 74ա, բն. 158 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.12.2023 թվականի վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վերադարձվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ «Չի պահանջվել» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԵԴ/14157/02/23 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.12.2023 թվականի վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-49-48-11/311

Էլ. փոստ`