Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՎԴ4/0290/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

07.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Հայցվոր՝ «ԱԿԱՐ» ՍՊԸ-ին
(ք. Երևան, Արշակունյաց 49/22)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 06.11.2023 թվականի որոշմամբ թիվ ԱՎԴ4/0290/02/19 դատական գործով, ըստ հայցի «ԱԿԱՐ» ՍՊԸ-ի ընդդեմ «Ջինջ Արփա» ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 22.10.2020 թվականին կայացված վճռի դեմ «Ջինջ Արփա» ՍՊԸ-ի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
«ԱԿԱՐ» ՍՊԸ-ին վերաքննիչ բողոքում նշված՝ ք. Երևան, Արշակունյաց 49/22 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.11.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադարձվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ «Չի պահանջվել» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԱՎԴ4/0290/02/19 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.11.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-49-48-11/311

Էլ. փոստ`