Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/2279/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

07.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Պատասխանող՝ Հակոբ Ազատյանին
(ՀՀ Տավուշի մարզ, գ. Կողբ, 36 փողոց, տուն 14)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 06.11.2023 թվականի որոշմամբ թիվ ՏԴ/2279/02/23 դատական գործով, ըստ հայցի «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության ընդդեմ Հակոբ Ազատյանի, Արման Ծովանյանի՝ համապարտության կարգով գումարի բռնագանձման պահանջի մասին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 18.09.2023 թվականին կայացված վճռի դեմ «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Հակոբ Ազատյանին վերաքննիչ բողոքում նշված՝ ՀՀ Տավուշի մարզ, գ. Կողբ, 36 փողոց, տուն 14 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.11.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադարձվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ՏԴ/2279/02/23 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.11.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-49-48-11/311

Էլ. փոստ`