Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԵԴ/8633/02/23 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

12.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս

«Նարգիզյան Շին» ՍՊԸ-ին
(ք.Երևան, Արաբկիր, Այգեկցու փողոց, տուն 36)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.01.2024 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվոր «Նարգիզյան Շին» ՍՊԸ-ի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի 08.05.2023 թվականի վճռի դեմ թիվ ԵԴ/8633/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի «Նարգիզյան Շին» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 06.10.2022 թվականին «Նարգիզյան Շին» ՍՊԸ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին կայացված թիվ 1 որոշումն անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջի մասին:
Գործով հայցվոր «Նարգիզյան Շին» ՍՊԸ-ի վերջին հայտնի գործունեության վայրը` ք.Երևան, Արաբկիր, Այգեկցու փողոց, տուն 36 հասցեն է, սակայն փաստացի գտնվելու վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):



Դատավորի օգնական Ս.Հակոբյան



Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`