Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՎԴ2/1066/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

28.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Պատասխանող Աշոտ Մարգարյանի հնարավոր ժառանգներին
(ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, Շահումյան 61)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 07.12.2023 թվականի որոշմամբ թիվ ԱՎԴ2/1066/02/20 դատական գործով, ըստ հայցի Յուրիկ Լևոնյանի ընդդեմ Աշոտ Մարգարյանի՝ խախտված իրավունքները վերականգնելուն պարտավորեցնելու և պատճառված վնասը հատուցելու պահանջների մասին, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 28.09.2023 թվականին կայացված՝ «Գործի վարույթը կարճելու մասին» որոշման դեմ Յուրիկ Լևոնյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Աշոտ Մարգարյանի հնարավոր ժառանգներին վերաքննիչ բողոքում նշված՝ ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, Շահումյան 61 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.12.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադարձվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԱՎԴ2/1066/02/20 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.12.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-49-48-11/311

Էլ. փոստ`