Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՐԱԴ/0166/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

28.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Հակընդդեմ հայցով պատասխանող՝ Լուսինե Բաբայանին
(ք. Երևան, Միքայելյան փողոց, շենք 3, բն. 21)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 12.12.2023 թվականի որոշմամբ թիվ ԱՐԱԴ/0166/02/22 դատական գործով, ըստ հայցի Ռուզաննա Արզումանյանի ընդդեմ Հարություն Հովհաննիսյանի, Սուսաննա Ասլանյանի, Արևհատ Վարդանյանի՝ վտարման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Հարություն Հովհաննիսյանի ընդդեմ Ռուզաննա Արզումանյանի, Սուսաննա Հովսեփյանի, Լուսինե Բաբայանի՝ 01.02.2021 թվականին կնքված անշարժ գույքի գրավի և փոխառության, 17.11.2021 թվականի առուվաճառքի պայմանագրերը շինծու լինելու հիմքով առոչինչ ճանաչելու և որպես հետևանք 17.11.2021 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 31.07.2023 թվականին կայացված վճռի դեմ Հարություն Հովհաննիսյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Լուսինե Բաբայանին վերաքննիչ բողոքում նշված՝ ք. Երևան, Միքայելյան փողոց, շենք 3, բն. 21 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.12.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադարձվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ «Տեղափոխված» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԱՐԱԴ/0166/02/22 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.12.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-49-48-11/311

Էլ. փոստ`