Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/54762/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

28.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Պատասխանող՝ Էդգար Թադևոսյանին
(ՀՀ Գեղարքունիքի մարզ, Դդմաշեն, 1-ին փողոց, տուն 72)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 21.12.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/54762/02/22 դատական գործով, ըստ հայցի «Ինգո Արմենիա» ԱՓԲ ընկերության ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության և Էդգար Թադևոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից 29.09.2023 թվականին կայացված վճռի դեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության անունից բերված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Էդգար Թադևոսյանին վերաքննիչ բողոքում նշված՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Դդմաշեն, 1-ին փողոց, տուն 72 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.12.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադարձվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԵԴ/54762/02/22 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.12.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-49-48-11/311

Էլ. փոստ`