Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/8342/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

28.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Պատասխանող՝ Մհեր Մելքոնյանին
(ք. Երևան, Ներքին Շենգավիթ 15 փողոց, տուն 19)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 27.12.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԴ2/8342/02/23 դատական գործով, ըստ հայցի «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Մհեր Մելքոնյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից 20.10.2023 թվականին կայացված վճռի դեմ «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Մհեր Մելքոնյանին վերաքննիչ բողոքում նշված՝ ք. Երևան, Ներքին Շենգավիթ 15 փողոց, տուն 19 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.12.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադարձվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ «Անհայտ» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԵԴ2/8342/02/23 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.12.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-49-48-11/311

Էլ. փոստ`