Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԹԻՎ ՇԴ/4699/02/22 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

06.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Սուսաննա Հարթենյանին
(ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Կամոյի 40ա շենք, բն. 15)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2024 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պատասխանող Սիրանուշ Բոյաջյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի 07.11.2023 թվականի վճռի դեմ թիվ ՇԴ/4699/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Սուսաննա Հարթենյանի ընդդեմ Անահիտ Բոյաջյանի, Սիրանուշ Բոյաջյանի, Պայծառ Բոյաջյանի՝ բնակարանից վտարելու պահանջի մասին:
Գործով հայցվոր Սուսաննա Հարթենյանի վերջին հայտնի բնակության վայրը` ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Կամոյի 40ա շենք, բն. 15 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):



Դատավորի օգնական Ս.Հակոբյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`