ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԹԻՎ ԵԴ/56432/02/22 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ
06.03.2024
Վարդան Մանասյանին
(ք.Երևան, Կարմիր Բլուր փողոց, 60/1 տուն)
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.02.2024 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվոր «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի 18.05.2023 թվականի վճռի դեմ թիվ ԵԴ/56432/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Վարդան Մանասյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Գործով պատասխանող Վարդան Մանասյանի վերջին հայտնի բնակության վայրը` ք.Երևան, Կարմիր Բլուր փողոց, 60/1 տուն հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):
Դատավորի օգնական Ս.Հակոբյան
Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23
Հեռ..` 010-44-84-08-/350/
Էլ. փոստ`