Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/33230/02/22 քաղաքացիական գործով

13.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Երվանդ Սիրեկանի Միրզոյանին
/ք. Ծաղկաձոր, Խաչատուր Կեռաչեցու փ.77/

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2024 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պատասխանողի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) թիվ ԵԴ/33230/02/22 քաղաքացիական գործով / ըստ հայցի Նորիկ Երվանդի Միրզոյանի, Երվանդ Սիրեկանի Միրզոյանի, Աննա Նորիկի Թադևոսյանի ընդդեմ պատասխանող Ինգա Հովնանի Մանվելյանի, իրավասու մարմիններ՝ ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի՝ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին/:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ « ք. Ծաղկաձոր, Խաչատուր Կեռաչեցու փ.77» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «չի պահանջել» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը 12.02.2024 թվականին ընդունվել է վարույթ, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (333):

Դատավորի օգնական Է. Հակոբյան

Հասցե` Գարեգին Նժդեհի փողոց 23

Հեռ..` 313

Էլ. փոստ`