Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/4095/02/19 քաղաքացիական գործով

13.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդվածի 6-րդ կետ

«Սի-Էմ-Ջի» ՍՊԸ
/ք. Երևան, Վ. Վաղարշյան 15 շ., 51 բն./


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.02.2024 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվորի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) թիվ ԵԴ/4095/02/19 քաղաքացիական գործով / ըստ հայցի Էրիկ Իգորի Եղինյանի ընդդեմ «Սի-Էմ-Ջի» ՍՊԸ-ի՝ պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավն արատավորելու, զրպարտելու, հասարակության մոտ իրեն հեղինակազրկելու և հրապարակային վիրավորանք հասցնելու կապակցությամբ «Սի-Էմ-Ջի» ՍՊԸ-ից 1 000 000․00 ՀՀ դրամ բռնագանձելու, իրենից գրավոր ներողություն խնդրելուն և հերքում տպագրելուն պարտավորեցնելու պահանջի մասին/:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ « ք. Երևան, Վ. Վաղարշյան 15 շ., 51 բն » հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «չի պահանջել» նշումներով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը 09.02.2024 թվականին ընդունվել է վարույթ, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (333):

Դատավորի օգնական Է. Հակոբյան

Հասցե` Գարեգին Նժդեհի փողոց 23

Հեռ..` 313

Էլ. փոստ`