Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/3609/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս +37410 494811 337

14.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ


ՀՀ, ք.Երևան, 0026, Գ.Նժդեհի 23, հեռ. (+ 37410) 49-48-11 (337), qagh-veraqnnich@court.am


№ ԴԴԱ-2 - _____________
«___» ___________ 2024թ.


Տիգրան Գառնիկի Սարգսյանին
(ք. Երևան, Ջիվանու փ., 14 տուն)

Քաղաքացիական գործի համարը` ԵԴ/14129/02/20:
Կողմերը և պահանջը` ըստ հայցի Նաիրա Բոչոլյանի ընդդեմ Տիգրան Սարգսյանի՝ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին և ըստ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Արփինե Հախվերդյանի ինքնուրույն պահանջի ընդդեմ Նաիրա Բոչոլյանի՝ վտարման պահանջի մասին, 30.10.2023թ. վճռի դեմ:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ (հիմք` 23.02.2024 թվականի որոշումը):

Ի գիտություն` Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` վճռի դեմ ներկայացված բողոքով` վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ)::
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:


Առդիր՝ որոշումը` 2 էջից:


Դատավորի օգնական՝ Լ. Սաֆարյան


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/14129/02/20

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23.02.2024թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը
(այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան), հետևյալ կազմով՝

նախագահող դատավոր Ս. Սահակյան,
դատավոր Տ. Նազարյան,
դատավոր Լ. Գրիգորյան,

քննության առնելով թիվ ԵԴ/14129/02/20 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև` Դատարան) 30.10.2023թ. վճռի դեմ հայցվոր Նաիրա Բոչոլյանի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանը (նախագահությամբ դատավոր Գ. Մազմանյանի), քննության առնելով թիվ ԵԴ/14129/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի Նաիրա Բոչոլյանի ընդդեմ Տիգրան Սարգսյանի՝ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին և ըստ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Արփինե Հախվերդյանի ինքնուրույն պահանջի ընդդեմ Նաիրա Բոչոլյանի՝ վտարման պահանջի մասին, 30.10.2023թ. վճռով հայցը մերժել է, իսկ ինքնուրույն պահանջը բավարարել է:
Վճիռը դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել է 11.01.2024թ.:
Վերոնշյալ վճռի դեմ հայցվոր Նաիրա Բոչոլյանը 02.02.2024թ. վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան:
Վերաքննիչ դատարանում գործը ստացվել է 12.02.2024թ., դատական կազմին է հանձնվել 13.02.2024թ.:

Ուսումնասիրելով վերաքննիչ բողոքը, դրան կցված փաստաթղթերը և քաղաքացիական գործի նյութերը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու հիմքեր չկան, հետևաբար վերաքննիչ բողոքը պետք է ընդունել վարույթ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ, 382-րդ հոդվածներով՝ Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/14129/02/20 քաղաքացիական գործով Դատարանի 30.10.2023թ. վճռի դեմ հայցվոր Նաիրա Բոչոլյանի վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
Ս.ՍԱՀԱԿՅԱՆ Տ. ՆԱԶԱՐՅԱՆ Լ.ԳՐԻԳՈՐՅԱՆ



Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 494811 337

Էլ. փոստ`