Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ թիվ ՍնԴ/2677/04/21 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ

21.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս


ԱՁ Երվանդ Զաքարյանին
(ք.Երևան, Երկաթուղայինների 6-րդ փողոց, 13)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.02.2024 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պարտատեր ՀՀ ՊԵԿ անունից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի 30.10.2023 թվականի վճռի դեմ թիվ ՍնԴ/2677/04/21 սնանկության գործով ըստ դիմումի «Արարատբանկ» ԲԲԸ-ի՝ ԱՁ Երվանդ Զաքարյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Գործով պարտապան ԱՁ Երվանդ Զաքարյանի վերջին հայտնի բնակության վայրը` ք.Երևան, Երկաթուղայինների 6-րդ փողոց, 13 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):



Դատավորի օգնական Ս.Հակոբյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`