Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ թիվ ԿԴ/8390/02/23 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

21.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Սամվել Մելիքյանին
(ՌԴ, Տվերի մարզ, ք. Կիմրի, փող. 50 լետ ՎԼԿՍՄ, 26-րդ շենք, բն. 117)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.02.2024 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պատասխանող Սամվել Մելիքյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի 13.11.2023 թվականի վճռի դեմ թիվ ԿԴ/8390/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի ««Յունիվերսալ Կրեդիտ» ՈՒՎԿ» ՍՊԸ-ի ընդդեմ Սամվել Մելիքյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Գործով պատասխանող Սամվել Մելիքյանի վերջին հայտնի բնակության վայրը` ՌԴ, Տվերի մարզ, ք. Կիմրի, փող. 50 լետ ՎԼԿՍՄ, 26-րդ շենք, բն. 117 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):



Դատավորի օգնական Ս.Հակոբյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`