Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ թիվ ԵԴ/25763/02/21 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

21.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս

«Դեմի Ֆարմ» ՍՊԸ-ին
(ք.Երևան, Ն.Զարյան փող., 22)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.02.2024 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվոր «Դեմի Ֆարմ» ՍՊԸ-ի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի 22.08.2023 թվականի վճռի դեմ թիվ ԵԴ/25763/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի «Դեմի Ֆարմ» ՍՊԸ-ի ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության՝ հրապարակված փաստացի տվյալները հրապարակային հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջների մասին:
Գործով հայցվոր «Դեմի Ֆարմ» ՍՊԸ-ի վերջին հայտնի գտնվելու վայրը` ք.Երևան, Ն.Զարյան փող., 22 է, սակայն փաստացի գտնվելու վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):



Դատավորի օգնական Ս.Հակոբյան


Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`