Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/36794/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

21.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

Մոհամմադ Մալեքահմադիին
/ք.Երևան,Գրիբոյեդովի 3 շ., բն. 11/

Քաղաքացիական գործ՝ ԵԴ/36794/02/22


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.02.2024 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Անուշ Ադամյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/36794/02/22 քաղաքացիական գործով / ըստ հայցի Անուշ Սամվելի Ադամյանի ընդդեմ Մոհամմադ Մալեքահմադիի՝ անշարժ գույքը տիրազուրկ ճանաչելու և ի սեփականություն հանձնելու պահանջի մասին / 08.01.2024 թվականի վճռի դեմ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ «ք.Երևան, Գրիբոյեդովի 3, բն. 11.» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «Անհայտ» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (330):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` 010-49-48-11, 330

Էլ. փոստ`