Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դատական ծանուցագիր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի հրապարակային ծանուցում թիվ ԱՐԴ/6574/02/23 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

26.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


Արմեն Մելիքյանին
(ՀՀ, Արմավիրի մարզ,Արաքս, Ապագա, Էջմիածնի խճղ.,տ.70)


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.02.2024 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԱՐԴ/6574/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության ընդդեմ Մայիս Մելիքի Մելիքյանի, Արմեն Մայիսի Մելիքյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, ՀՀ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 23.10.2023 թվականի վճռի դեմ հայցվոր «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ անունից ներկայացված վերաքննիչ բողոքը:
Արմեն Մելիքյանի վերջին հայտնի գտնվելու վայրը՝ ՀՀ, Արմավիրի մարզ,Արաքս, Ապագա, Էջմիածնի խճղ.,տ.70 հասցեն է, սակայն փաստացի գտնվելու վայրն անհայտ է:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (321):

Դատավորի օգնական` Ն.Պապոյան

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 374 10 4948 11 321

Էլ. փոստ`