Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՐԴ1/0030/02/23քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

08.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավ. օրենսգրքի 95-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Թիվ ԱՐԴ1/0030/02/23քաղաքացիական գործով դատավարական
փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում


Երրորդ անձ՝ Ժենյա Խաչատրյանին
(ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Ա. Ոսկանյան փ., 9/47)

Քաղաքացիական գործի համարը` ԱՐԴ1/0030/02/23
Կողմերը և պահանջը` ըստ հայցի Վարդուհի Խաչատրյանի ընդդեմ Կարեն Խաչատրյանի, ՀՀ Արմավիրի մարզի նոտարական տարածքի նոտար Յուրա Եղիազարյանի, երրորդ անձ Ժենյա Խաչատրյանի, Գայանե Խաչատրյանի՝ Վարդուհի Խաչատրյանին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 3Բ շենքի թիվ 33 բնակարանի՝ հանգուցյալ Լարիսա Փանոսյանին պատկանող բաժնի կեսի նկատմամբ փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, Կարեն Խաչատրյանին 23.05.2022 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու և որպես հետևանք Կարեն Խաչատրյանից հօգուտ Վարդուհի Խաչատրյանի 1.606.907,60 ՀՀ դրամ՝ որպես 23.05.2022թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ից ստացած գումարի կեսը բռնագանձելու պահանջների մասին:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը`վերաքննիչ բողոքը ընդունվել է վարույթ (հիմք` 04.03.2024 թվականի որոշումը):
Ի գիտություն՝ Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` սկսած վերաքննիչ բողոքի պատճենը ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուն հաջորդող 15-րդ օրը (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ):
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:
Առդիր` որոշումը 1 թերթ:

Դատավորի օգնական Ա. Հակոբյան

Հասցե` ք. Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` 010-49-48-11,320

Էլ. փոստ`