Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԹԻՎ ԵԴ/15069/02/18 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

10.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Ռոբերտ Ռայան Դիկիին
(ԱՄՆ, Արիզոնա, 85756, Թյուսըն, Վինթեր Վուդ փողոց, 9281 տ)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.03.2024 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պատասխանող «Թեղուտ» ՓԲԸ-ի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի 22.11.2023 թվականի վճռի դեմ թիվ ԵԴ/15069/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի Ռոբերտ Ռայան Դիկիի ընդդեմ «Թեղուտ» ՓԲԸ-ի՝ 19.03.2018 թվականից մինչև սույն հայցադիմումը կրկին ներկայացնելու օրը ոչ աշխատողի մեղքով պարապուրդի համար վճարը՝ յուրաքանչյուր ժամի համար հայցվորի միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով գումար բռնագանձելու պահանջի մասին:
Գործով պատասխանող Ռոբերտ Ռայան Դիկիի վերջին հայտնի բնակության վայրը ԱՄՆ, Արիզոնա, 85756, Թյուսըն, Վինթեր Վուդ փողոց, 9281 տ հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):



Դատավորի օգնական Ս.Հակոբյան





Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`