ԹիվԱՐԴ/3988/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
19.04.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում
Թիվ ԱՐԴ/3988/02/22 քաղաքացիական գործով
Պատասխանող Ամար Շարաբի Շամոյանին
(ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Արաքս, Վ. Ալիխանյան փող., 2 տուն)
Թիվ ԱՐԴ/3988/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Շարաբ Բրոյի Շամոյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր և (կամ) Բողոքաբեր) ընդդեմ Ամար Շարաբի Շամոյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից վերադարձնելու պահանջի մասին, թիվ ԱՐԴ/3988/02/22 քաղաքացիական գործով ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Դատարան) 18.12.2023 թվականի վճռի դեմ Բողոքաբերի ներկայացուցիչ, փաստաբան՝ Լիպարիտ Սահակյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Լ.Հովհաննիսյան, դատավորներ Լ. Սարգսյան, Ի. Բաղմանյան) 09.04.2024 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը ընդունվել է վարույթ:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ վերաքննիչ վարույթի դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում /0026, Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. +(374)49-48-11-338/, որոնց կարող եք ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:
Հասցե` ք. Երևան, Գ.Նժդեհի 23
Հեռ..` +(374)49-48-11-338/
Էլ. փոստ`