Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/8740/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Պատասխանող՝ Նարեկ Նալբանդյանին
(ք. Երևան, Ադոնցի 33 շենք, բն. 12)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 12.01.2024 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/8740/02/21 դատական գործով, ըստ հայցի Չի-Հսիանգ Սուի ընդդեմ Լևոն Մալխասյանի, Նարեկ Նալբանդյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից 06.07.2023 թվականին կայացված վճռի դեմ Լևոն Մալխասյանի ներկայացուցչի կողմից կրկին բերված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից Նարեկ Նալբանդյանին ք. Երևան, Ադոնցի 33 շենք, բն. 12 հասցեով ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.01.2024 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադարձվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԵԴ/8740/02/21 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.01.2024 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-49-48-11/311

Էլ. փոստ`