Թիվ ԵՇԴ/4304/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
22.04.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում
Սկզբնական հայցով պատասխանող,
հակընդդեմ հայցվոր՝ Վաչագան Պողոսյանին
(ք. Երևան, Արշակունյաց 135 շենք, բն. 25)
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 22.04.2024 թվականի որոշմամբ թիվ ԵՇԴ/4304/02/17 դատական գործով, ըստ հայցի Զորի Գևորգյանի ընդդեմ Սվետլանա Մելքոնյանի, Վաչագան Պողոսյանի, երրորդ անձ՝ Գարի Գևորգյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Վաչագան Պողոսյանի ընդդեմ Զորի Գևորգյանի, երրորդ անձ՝ Գարի Գևորգյանի՝ գույքն ապօրինի տիրապետումից հետ պահանջելու մասին, Զորի Գևորգյանի կողմից ներկայացված լրացուցիչ որոշում կայացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու նպատակով 14.05.2024 թվականին, ժամը 15:30-ին՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարչական շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ համար 17) հրավիրվել է դատական նիստ:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԵՇԴ/4304/02/17 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.04.2024 թվականի՝ լրացուցիչ որոշում կայացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու նպատակով դատական նիստ հրավիրելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:
Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23
Հեռ..` 010-49-48-11/311
Էլ. փոստ`