Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԷԴ/0126/04/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս +37410 494811 337

23.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Լևոն Մանասերյանին
(ք. Երևան, Դրոյի փող., 28/1-2)

Սնանկության գործի համարը` ԵԷԴ/0126/04/16:
Կողմերը և պահանջը` ըստ դիմումի Ստեփան Դանիելյանի՝ սեփական սնանկությունը ճանաչելու պահանջի մասին, «Սիրանուշ Իվանյանի և Յուրի Դոլուխանյանի կողմից ներկայացված բողոքը քննության առնելու մասին» 09.01.2024թ. որոշման դեմ:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ (հիմք` 04.04.2024 թվականի որոշումը):

Ի գիտություն` Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` սկսած վերաքննիչ բողոքի պատճենը ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուն հաջորդող 5-րդ օրը (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ):


Առդիր՝ որոշումը` 2 էջից:

Դատավորի օգնական՝ Լ. Սաֆարյան






ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Սնանկության գործ թիվ ԵԷԴ/0126/04/16


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


04.04.2024թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան), նախագահությամբ դատավոր Ս. Սահակյանի, քննության առնելով թիվ ԵԷԴ/0126/04/16 սնանկության գործով ՀՀ սնանկության դատարանի (այսուհետ նաև` Դատարան)՝ «Սիրանուշ Իվանյանի և Յուրի Դոլուխանյանի կողմից ներկայացված բողոքը քննության առնելու մասին» 09.01.2024թ. որոշման դեմ պարտատեր Սիրանուշ Իվանյանի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանը (նախագահությամբ դատավոր Ա. Բաբայանի), քննության առնելով թիվ ԵԷԴ/0126/04/16 սնանկության գործով Սիրանուշ Իվանյանի և Յուրի Դոլուխանյանի բողոքը՝ սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի անգործությունը վիճարկելու վերաբերյալ, 09.01.2024թ. որոշում է կայացրել ներկայացված բողոքը մերժելու մասին:
Վերոնշյալ որոշման դեմ պարտատեր Սիրանուշ Իվանյանի 05.02.2024թ. ներկայացրած վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 19.03.2024թ. որոշմամբ վերադարձվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով: Բողոք ներկայացրած անձը նշված որոշումը ստացել է 25.03.2024թ.:
28.03.2024թ. վերաքննիչ բողոքը ներկայացվել է կրկին (հանձնվել է փոստային կապի օպերատորին), դատավորին է հանձնվել 01.04.2024թ.:
Բողոք բերած անձը միաժամնակ միջնորդել է բողոք բերելու համար օրենքով սահմանված և բաց թողնված ժամկետը հարգելի համարել՝ վերականգնելով այն, և ի հիմնավորումն ներկայացված միջնորդության նշել է, որ դատական ակտը ստացել է 20.01.2024թ.:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասության համաձայն՝ դատարանի` սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել վերաքննության կարգով` դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի:
Նույն օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:
Տվյալ դեպքում «Սիրանուշ Իվանյանի և Յուրի Դոլուխանյանի կողմից ներկայացված բողոքը քննության առնելու մասին» որոշումը կայացվել է 09.01.2024թ., նշված որոշումը բողոք բերած անձը ստացել է 19.01.2024թ. /հիմք՝ գործում առկա ստացման հավաստագիր/, վերաքննիչ բողոք ներկայացրել է 05.02.2024թ., հետևաբար Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետի հարգելիության հարցի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումը (տե՛ս Անուշ Մարտիրոսյանն ընդդեմ ՀՀ Մշակույթի նախարարության թիվ ԵԴ/22262/02/18 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 04.12.2019 թվականի որոշումը), եզրահանգում է, որ մինչև դատական ակտը ստանալու օրը վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետի բաց թողնելու պատճառները պետք է ճանաչել հարգելի և վերականգնել, ուստի համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի՝ վերաքննիչ բողոք բերած անձի անունից ներկայացված միջնորդությունը՝ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, ենթակա է բավարարման:
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ բողոք ներկայացրած անձը վերացրել է բողոքում թույլ տրված խախտումները:
Ուսումնասիրելով վերաքննիչ բողոքը և դրան կցված փաստաթղթերը՝ Վերաքննիչ դատարանը եզրակացնում է, որ բողոքի ընդունումը մերժելու հիմքեր առկա չեն, հետևաբար վերաքննիչ բողոքը ենթակա է վարույթ ընդունելու:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ, 382-րդ հոդվածներով՝ Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Բողոք բերած անձի միջնորդությունը՝ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, բավարարել, վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնել:
2. Թիվ ԵԷԴ/0126/04/16 սնանկության գործով Դատարանի՝ «Սիրանուշ Իվանյանի և Յուրի Դոլուխանյանի կողմից ներկայացված բողոքը քննության առնելու մասին» 09.01.2024թ. որոշման դեմ պարտատեր Սիրանուշ Իվանյանի վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ


Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 494811 337

Էլ. փոստ`