Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դատական ծանուցագիր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի հրապարակային ծանուցում թիվ ԱՐԱԴ/4926/02/23 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

22.05.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


Վանիկ Տոնոյանին
(ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ավան, 5 փողոց, տուն 27)


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)



ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.04.2024 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել ԱՐԱԴ/4926/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Վանիկ Տոնոյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.03.2024 թվականի վճռի դեմ հայցվոր «Յուքոմ» ՓԲԸ անունից ներկայացված վերաքննիչ բողոքը:
Վանիկ Տոնոյանի վերջին հայտնի գտնվելու վայրը՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ավան, 5 փողոց, տուն 27 հասցեն է, սակայն փաստացի գտնվելու վայրն անհայտ է:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (321):

Դատավորի օգնական` Ն.Պապոյան

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 374 10 4948 11 321

Էլ. փոստ`