Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ Արագածոտնի մարզի Բազմաղբյուրի Ն.Սաֆարյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

17.09.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի Բազմաղբյուրի Ն.Սաֆարյանի անվան միջնակարգ դպրոցի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N319-Ն որոշում


Մրցույթի հայտարարություն
ՀՀ Արագածոտնի մարզի Բազմաղբյուրի Ն.Սաֆարյանի անվան միջնակարգ դպրոց
(ուսումնական հաստատության անվանումը)
տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010 թ. մարտի 4-ի թիվ 319-Ն որոշմամբ հաստատված <<Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության նշանակման>> կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն, ՀՀ Արագածոտնի մարզի Բազմաղբյուրի միջնակարգ դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր տեղը զբաղեցնելու համար:
1.Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը
2) Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր)
2.Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1) Դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով
2) ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
3) Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի պատճենը)
4) Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակով
5) Ինքնակենսագրություն
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Բազմաղբյուրի միջնակարգ դպրոցում 2021թ. սեպտեմբերի 17–ից մինչև հոկտեմբերի 8–ը ներառյալ, ամեն օր՝ ժ 900-ից մինչև 1500-ը, բացի հանգստյան (շաբաթ և կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թ. հոկտեմբերի 22-ին, ժամը 1400-ին ՀՀ Արագածոտնի մարզի << Բազմաղբյուրի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ –ում:
Հասցեն՝ ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Բազմաղբյուր, 5-րդ փողոց 19:
Տեղեկությունների համար դիմել՝ Վ.Պետրոսյան հեռ. 093670711, 094826202
Էլ. հասցե ՝ bazmaxbyur@mail.ru

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Բազմաղբյուր, 5-րդ փողոց 19

Հեռ..` 094826202

Էլ. փոստ`