Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթի հայտարարություն ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ա. Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

22.09.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Ա․Երզնկյանի անվան հ․118 ավագ դպրոցի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թ․ մարտի 4-ի N 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ա. Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի
տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 2-րդ կետի համաձայն՝ «Երևանի Ա. Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Երևանի Ա. Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոցում
2021 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 11-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00 -ից մինչև ժամը15:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ին, Արամայիս Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոցում (հասցեն՝ ք. Երևան, Արզումանյան 8)
Տեղեկությունների համար դիմել
Արմենուհի Խաչյանին 094343320 khachyan1966@mail.ru
Աննա Թումաղայանին 093399409 annatumaghayan@mail.ru

Հասցե` ք․ Երևան, Արզումանյան 8

Հեռ..` 010391070

Էլ. փոստ`