Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Բաց մրցույթ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՀԱԳՆԱՁՈՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ -ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

22.09.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՁՈՐԱԳԵՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՁՈՐԱԳՅՈՒՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՀԱԳՆԱՁՈՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ –ների միացյալ կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 11.02.2021թ. N 161-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) մասին» կարգի 4-րդ կետ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՁՈՐԱԳԵՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՁՈՐԱԳՅՈՒՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՀԱԳՆԱՁՈՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ –ների միացյալ կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: 1. ՀՀ քաղաքացիությունը, 2. «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը: Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է` 1) դիմում`հաստատության խորհրդի նախագահի անունով, 2) ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ), 3) հաստատության ղեկավարման իրավունքի ( հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ), 4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին, 5) ինքնակենսագրություն, Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի: Փաստաթղթերն ընդունվում են 2021թ. սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 11-ը ներառյալ, ամեն օր` ժամը 9-ից 15-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Վահագնաձորի հիմնական դպրոցում: Մրցույթը տեղի կունենա 2021թ.հոկտեմբերի 25-ին, ժամը 15-ին, ՀՀ Լոռու մարզի Վահագնաձորի հիմնական դպրոցում, հասցեն՝ գ.Վահագնաձոր, 3 փ.,1 փկղ. շ.14: Տեղեկությունների համար դիմել. հեռ. 093340725, էլ.հասցե՝vahagnadzor@school.am

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, գ.Վահագնաձոր, 3 փ. 1 փկղ. շ. 14

Հեռ..` +37493340725