Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցոյթ «Երևանի Լևոն Արիսյանի անվան հ.127 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

22.09.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Երևանի Լևոն Արիսյանի անվան հ.127 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ.-ի N319-Ն որոշում

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն
ՀՀ «Երևանի Լևոն Արիսյանի անվան հ.127 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. Բարձրագույն կրթությունը,
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ),
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6. Ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում ենսեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 11-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00 - ից մինչև ժամը 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021թ. հոկտեմբերի 25-ին` ժամը 15:00-ին, Երևանի Լևոն Արիսյանի անվան հ.127 ավագ դպրոցում. հասցեն՝ ք. Երևան, Պարույր Սևակի փողոց, 11:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել` 091 55-51-27 հեռախոսահամարով:

Հասցե` Ք. Երևան, Պարույր Սևակի փողոց, 11

Հեռ..` 091-555-127

Էլ. փոստ`