Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություն ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու «Օյունջյան» միջնակարգ դպրոց-վարժարան» ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ հայտարարելու համար:

31.01.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու «Օյունջյան» միջնակարգ դպրոց-վարժարան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ.մարտի 4-ի N 319 –ն որոշում

ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու «Օյունջյան» միջնակարգ դպրոց-վարժարան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.«Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,
5.ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2022 թ. փետրվարի 1-ից մինչև փետրվարի 21-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, «Գյումրու «Օյունջյան» միջնակարգ դպրոց-վարժարան» ՊՈԱԿ:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. մարտի 7-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու «Օյունջյան» միջնակարգ դպրոց-վարժարան» ՊՈԱԿ-ում, հասցեն՝ ք. Գյումրի, Մհեր Մկրտչյան փողոց 47։ Տեղեկությունների համար զանգահարել 094-41-50-42 հեռախոսահամարով, էլ.հասցե` kurhinyan2010@yandex.com:

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ,ք.Գյումրի Մհեր ՄԿրտչյան փող.47

Հեռ..` +37494-41-50-42

Վեբ կայք` oyunjyan.schools.am

Էլ. փոստ`