Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Երևանի Ս.Հովսեփյանի անվան հ.115 ավագ դպրոց>>ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

02.02.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` <<Երևանի Ս.Հովսեփյանի անվան հ.115 ավագ դպրոց>> ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ


ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման համաձայն <<Երևանի Ս.Հովսեփյանի անվան հ.115 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են <<Երևանի Ս.Հովսեփյանի անվան հ.115 ավագ դպրոց>>ՊՈԱԿ-ում 2022թվականի փետրվարի 3 -ից մինչև փետրվարի 23 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 08:00-ից մինչև ժամը16:00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի մարտի 10-ին՝ ժամը 14:00-ին, <<Երևանի Ս.Հովսեփյանի անվան հ.115 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ում, ք.Երևան, Շիրակի 74:

Հասցե` քաղաք Երևան, Շիրակի 74

Հեռ..` 010-42-33-22

Վեբ կայք` https://yerevan115school.wixsite.com/2014

Էլ. փոստ`