Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ՝ ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

09.02.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի2-րդ կետի համաձայն՝ ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2.Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1)դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
2)Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3)հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4)տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5)ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 2022 թ. փետրվարի 9-ից 2022թ. մարտի 1-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. մարտի 16-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 4:

Տեղեկությունների համար դիմել խորհրդի նախագահ Աննա Հակոբյանին
/հեռ/ 093-05-04-33 , 5-06-68

Էլ. հասցե՝ gyumri7@schools.am

Հասցե` ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 4

Հեռ..` 093-05-04-33 , 0312 5-06-68

Էլ. փոստ`