Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ «Երևանի Ս. Շահմուրադյանի անվան հ. 85 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

14.02.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Երևանի Ս. Շահմուրադյանի անվան հ. 85 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N 319-Ն որոշում

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն «Երևանի Սամվել Շահմուրադյանի անվան հ. 85 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով,
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն,
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճեն,
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Երևանի Սամվել Շահմուրադյանի անվան հ. 85 հիմնական դպրոցում 2022 թվականի փետրվարի 15-ից մինչև մարտի 7-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի մարտի 22-ին՝ ժամը 14:00-ին,
Երևանի Սամվել Շահմուրադյանի անվան հ. 85 հիմնական դպրոցում, հասցե՝ ք. Երևան, Ծարավ Աղբյուրի 21:
Հավակնորդների փաստաթղթերի ընդունման պատասխանատուներ՝ խորհրդի նախագահ Մ. Առաքելյան և խորհրդի անդամ Հ. Երեմյան:
Տեղեկությունների համար դիմել ՝ հեռախոս՝ 010- 28-77-27
էլ. հասցե՝ yerevan85@schools.am

Հասցե` Ծարավ Աղբյուր 21

Հեռ..` 010287727

Էլ. փոստ`