Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Տնօրենի թափուր տեղի մրցույթի հայտարարություն

26.05.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Զորակերտի միջնակարգ դպրոց ՚ՊՈԱԿ
319-Ն

ՀՀ Շիրակի մարզի «Զորակերտի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի, «Բերդաշենի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի, «Զարիշատի հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ «Զորակերտի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը
2. Բարձրագույն կրթությունը
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր): Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) պատճենը
4. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
5. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 26.05.2022թ.-15.06.2022թ. ամեն օր ժամը 10:00-ից մինչև 15:00, բացի ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ՀՀ կառավարության 2010 թվականի
մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի Հունիսի 29-ին, ժամը 13:00-ին՝ ՀՀ Շիրակի մարզի « Զորակերտի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ Շիրակի մարզի «Զորակերտի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ (հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, գ․Զորակերտ, փ.3,շ.3 )
ՙԶորակերտի միջնակարգ դպրոց՚ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Ա.Այվազյան
/հեռ.+(374) 9123664/ ajvazyan@mail.ru

Հասցե` ՀՀ ՇՄ Ամասիա համայնք, գ.Զորակերտ

Հեռ..` 094076969

Էլ. փոստ`